ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անխուսափելի է նոր կենսափիլիսոփայությամբ կուսակցական համակարգի շինարարությունը

Անխուսափելի է նոր կենսափիլիսոփայությամբ կուսակցական համակարգի շինարարությունը
10.06.2024 | 07:34

Այն կուսակցական համակարգը և կուսակցական համակարգի այն տրամաբանությունը, որն այսօր գոյություն ունի, անդառնալի փոփոխության պետք է ենթարկվի։

Հասկանալի է, որ «կուսակցության նախագահ-ատենապետ» տիտղոսը շոյում է շատերի, հատկապես՝ մարդ-կուսակցությունների առաջնորդների եսասիրությունը, ինչով պայմանավորված լինելու է շահերի բախում, ընդ որում, զուտ անձնային և նեղ խմբային շահերի, սակայն պետական և ազգային շահերը բոլորովին այլ իրականություն են պահանջում։

Ազգային-պետական մարտահրավերներն այս պահին և այլևս նախկինը չեն լինելու, ուստի այդ կուսակցական համակարգի փիլիսոփայությունն ու կենսաձևը ո՛չ միայն չեն կարող սպասարկել պետական շահը, այլև աստիճանաբար վերածվելու են ազգային-պետական մարտահրավերի։

Անխուսափելի է այս համակարգից հրաժարումը և նոր կենսափիլիսոփայությամբ կուսակցական համակարգի շինարարությունը, որտեղ հիմնաքարը ո՛չ թե անհատի հեղինակությունը կամ ունեցվածքը պետք է լինեն, այլ այն գաղափարական հոսանքները, որոնք կոնկրետ պատմական ժամանակահատվածում առավել կենսունակ և դիմադրունակ կլինեն։

Վստահ եմ, որ մեր առաջարկները թե՛ այս շատ կոնկրետ հարցում, և թե՛ մնացած հարցերում լինելու են առավել մրցունակ օրվա գոյաբանական ընթացքի և կոնկրետ պատմական ժամանակահատվածի համար։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2505

Մեկնաբանություններ